՝՝Միջազգային ճգնաժամային խումբ՛՛-ը ղարաբաղյան ճգնաժամի մասին իր զեկույցում հայտնում է, որ եթե ադրբեջանական կողմը իր պնդումների համաձայն տարածքային ձեռքբերումներ է գրանցել՝ամրապնդելով իր դիրքերը, Ադրբեջանը կարող է պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոյի լուրջ փոփոխություններ։ Մյուս կողմից, Հայաստանը ունի ուժեղ դիրքեր՝ դիմակայելու ադրբեջանական ուժերին։
Հրադադարի հաստատման դեպքում անգամ, դրա խախտման հավանականությունը բավականին բարձր է լինելու՝ այսուհետ ղարաբաղյան ստատուս քվոն հարցի տակ դնելու եւ միջազգային ուշադրություն գրավելու նպատակով, ասված է զեկույցում։
Այսօրվա դրությամբ, կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում, մինչդեռ ստույգ տեղեկատվություն ձեռքբերված կամ հետ գրավված դիրքերի մասին չկա։
Ռազմական ճանապարհը չի տանի խնդրի կարգավորման
Մարդկային կորուստներից, գույքի եւ ռազմական տեխնիկայի ոչնչացումից բացի, ռազմական բախումը կարող է ունենալ շատ ավելի լայն բացասական հետեւանքներ։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող վերջին օրերի ռազմական մրցավազքը պետք է դիտարկվի այլ կոնտեքստում։Մարտերի շարունակման դեպքում հակամարտության ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ դիտարկվել, մի բան, որը կարող է սպառնալ տարածաշրջանի կայունությանը։
Այժմ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի պատերազմական գործողությունների կասեցումը։ Պատերազմական գործողությունների շարունակման պարագայում դրանք կարող են ռազմական բախման մեջ ներքաշել տարածաշրջանի գերտերություններին։
Խնդրի լուծումը պետք է փնտրվի երկու կողմերի համար ընդունելի տարբերակի որոնմամբ։
Մինսկի գործընթացը հայտնվել է փակուղու առջեւ։
Մինսկի գործընթացը չպետք է կասեցվի, այն հարկավոր է շարունակել ավելի լայն միջազգային բարձրաստիճան քաղաքական գործիչների ավելի գործուն միջամտությամբ։
Միջնորդները պետք է օգտվեն պահից
Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ընթացող երկարամյա բանակցությունների նպատակը վերջին դեպքերից խուսափելուն էր ուղղված, այդուհանդերձ իրավիճակի լարումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ստատուս քվոյի պահպանումը անհնար է դառնում։
Վերջին շրջանում Մինսկի գործընթացը չի ստացել քաղաքական հարթակի անհրաժեշտ միջամտություն։ Գործընթացը կրել է դիվանագիտական եւ բյուրոկրատական բնույթ, այլ՝ ոչ քաղաքական։
Պատերազմի շղարշի հետեւում գործընթացը պետք է ավելի թափանցիկ դառնա
Հանրությանը պետք է մատուցվի ավելի ստույգ եւ թափանցիկ տեղեկատվումթյուն ռազմի դաշտում տիրող իրավիճակի մասին։
Անհրաժեշտ է նաեւ ավելի թափանցիկ բանակցային գործընթաց։
Առաջարկություններ Մինսկի խմբի գործընթացին