ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԼՂ հակամարտության վերաբերյալ:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ այսօր կուղևորվենք Լեռնային Ղարաբաղ` դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու ու առաջին «ձեռքից» բռնությունների մասին տեղեկանալու համար»,-գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ համանախագահները ԼՂ են ուղևորվում Բաքվից, որտեղ մեկնել էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի քննարկման համար։
Այս նյութը դիտել են - 1158 անգամ