Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Մաստարա գյուղի մոտակայքում¸ «SKANIA» մակնիշի EA 5660-77 համարանիշի բեռնատարը (վարորդ` 51-ամյա Ա. Գ.)՝ բեռնված 20 տ շշալցված հանքային ջրով¸ դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
-
Այս նյութը դիտել են - 1238 անգամ