Անհապաղ աշխատանքից հեռացնել Նալբանդյանին...
2016-04-07 02:38:00

Մի քանի ժամ է՝ նայում եմ 4-օրյա պատերազմի մասին եղած նյութերը, արձագանքները։ Պատերազմի դասերի մասին հետո կգրեմ, բայց մի բան հաստատ է՝ հասարակությունը պետք է պահանջի անհապաղ աշխատանքից հեռացնել արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանին, հիմնովին պետք է փոխել այդ կառույցի աշխատանքը, դեսպանների մեծ մասին նույնպես պետք է հեռացնել համակարգից, նրանք, միեւնույնն է, Հայաստան չեն էլ գալու։ Հեքիաթներ հանկարծ չպատմեք, թե էս ենք արել, էն ենք արել գաղտնի։

 

Կառավարությանը պետք է պարտադրել՝ այս շաբաթ նիստը նվիրի զոհվածներին, նրանց ընտանիքներին տված նպաստները պետք է բարձրացնել։ Այդ ընտանիքները սոցիալապես անապահով են, վստահաբար կարելի է ասել՝ նրանք աղքատության շեմում գտվողներն են։

Պատգամավորներից մի քանիսն այս հարցը պարտավոր են կառավարության նիստում ներկայացնել։ Եւ թող չփորձեն ասել բյուջեում՝ միջոցներ չկան։ Եթե նման բան ասեն, մենք ցույց կտանք՝ որտեղ են այդ միջոցները, եւ ինչպես է հնարավոր հետ բերել թալանածը։

 

Եկել է պահանջներ դնելու ժամանակը, դրանք հայ զինվորի կողմից պարտադրված պահանջներ են։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ  էջից

Այս նյութը դիտել են - 1580 անգամ