Այս վիճակի պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է, ով ստեղծված պայմաններում նույնիսկ Ղարաբաղ չգնաց
2016-04-07 13:25:00

Մեր բանակը ցույց տվեց, որ նույնիսկ ամենածանր պահերին ունակ է հակահարված տալ թշնամուն (ուզում եմ հատուկ ընդգծել «թշնամի» բառը. հուսամ, որ ապրիլյան պատերազմից հետո շատերը վերջապես դուրս կգան իրենց պացիֆիստական պատկերացումների շղարշից): Պատերազմը նաև ցույց տվեց, որ մեր քաղաքական ղեկավարությունը տապալել է երկրի ռազմական ներուժը արդիականացնելու գործըթնացը: Անշուշտ, հայ զինվորը հերոս է, ով ունակ է նռնականետով կործանել անօդաչու սարք ու ուղղաթիռ, սակայն 21-րդ դարում հույսը չի կարելի դնել դրա վրա:

Այս վիճակի պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է, ով ստեղծված պայմաններում նույնիսկ Ղարաբաղ չգնաց (դե բա, հարսանիք չկար, ո՞ւր գնար): Սակայն նրա գլխավոր սխալը դա չէ, այլ այն, որ նա 2008-ից այս կողմ չէր կենտրոնացել երկրի տնտեսական ու ռազմական ներուժը հզորացնելու վրա, ինչը և հիմք է տալիս խոսելու այն բանի մասին, որ երկրում քաղաքական փոփոխությունները դարձել են մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտ նախապայմանները:

Բենիամին Մաթևոսյանի ՖԲ էջից

 
Այս նյութը դիտել են - 1448 անգամ