Սարգիս Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժամանակին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր և կես միլիոն համակիր ուներ, երկրի նախագահի հետ էր հանդիպում որ բանակցի, փաստացի երկրում հարց լուծողներից էր դառնում: Իսկ հիմա՞.. Հիմա ով քնից ելնում է՝ կարող է Րաֆֆիին ճնշել, օրինակ մի քանի հոգիանոց հանրահավաքներ կազմակերպող Ժիրայր Սեֆիլյանը:
Ի՞նչ է իրականում կատարվել:
Պարզվում է, որ այս պահին ԱՄՆ-ում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու ՀԱԿ-ի առաջարկած՝Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման 4+4+4 ձևաչափին և դա արել է «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի ճնշման ներքո, քանի որ Սեֆիլյանը ընդգծված ատելություն ունի ՀԱԿ-ի նկատմամբ, ինչը ակնհայտ երևաց ս.թ. մարտի 1-ին «համատեղ» իրականացված հավաք-երթի ժամանակ: Բնական է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող չկատարել «Նոր Հայաստանի» շտաբի պետի հրահանգը և հլու հնազանդ ենթարկվեց նրա պահանջին:
Ահա այսպիսի բան է կյանքը՝ երեկ կես միլիոն մարդ պատրաստ էին գալ քո հետևից և քեզ տեսնել որպես երկրի նախագահ, իսկ այսօր դու հնազանդվում ես մեկին, ով նույնիսկ մեկ տասնյակ մարդու չի կարողանում մի տեղ հավաքել:
Տեղին կլինի հիշել ժողովրդական հայտնի խոսքը և հասցեագրել այն Րաֆֆի Հովհաննիսյանին. «Էհ, Րաֆֆի, Րաֆֆի, սարի պես տղա էիր, դառար «ռագատկի քար»»: