Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ ընդգծելով, որ դա իրականացվելու է նրա ռազմավարական գործընկերոջ հետ պայմանագրերին համապատասխան։
Ռոգոզինն այդպես է պատասխանել լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև պարզաբանել, թե արդյոք Ռուսաստանը ծրագրե՞լ է շարունակել Ադրբեջանին զենք մատակարարելը․
«Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոգոզինն ապրիլի 8-ին ժամանելու է Ադրբեջան։
2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարումը։
Ավելի վաղ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունը հայտնել էր, որ Ռուսաստանը 2017 թվականին կավարտի 2010 թվականին Ադրբեջանի հետ ստորագրած սպառազինության ու ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը։
Այս նյութը դիտել են - 1881 անգամ