Եթե միայն ես լինեի խաղաղության դեսպան ...
2016-04-09 16:50:00
Քիչ առաջ հետաքրքիր բան կատարվեց...ինչ-որ բան փնտրելիս ձեռքիս հայտնվեց իմ 4-րդ դասարանի տետրը(ես մինչ օրս պահում եմ իմ բոլոր տետրերը ...) ,որի մեջ էր այն շարադրությունը ,որը հանձնարարում էին բոլոր դպրոցներում ...իմ սերնդակիցները կհիշեն.....Այն տպագրել են դպրոցական թերթում այդ տարի,որպես լավագույն շարադրություն....Հ.Գ-Հայերեն տառերը դրանից մեկ տարի առաջ էի սովորել ի դեպ ...08.05.99 թ...
Եթե ես լինեի խաղաղության դեսպան ....
Սենյակում կիսախավար էր:Ես նստած էի պատուհանի մոտ դրված գրասեղանիս առջև:
Դրսում գարուն էր: Գարնանային անձրևը թակում էր պատուհանս և մտածելու հնարավորություն տալիս:Ես մտածում էի ամեն ինչի մասին .կյանքի ու մահվան ,պատերազմի ու խաղաղության :Եվ ինքս ինձ հարց տվեցի .«Ի՞նչ կանեի ,եթե ես լինեի խաղաղության դեսպան »:
Եվ հանկարծ աչքիս առջև կինոնկարի ժապավելի նման պտտվեց մարդկության պատմությունը:Ես տեսա ,թե ինչպես մարդիկ տարիներ ,նույնիսկ դարեր ստեղծում են հրաշքներ ,որոնք,սակայն,հօդս են ցնդում մի վայրկյանում ,երբ պատերազմ է :
Պատերազմ ,սով ,համաճարակ,մահ ու ավեր...
Ինչո՞ւ, մարդիկ,ինչո՞ւ,երբ հնարավոր է երջանիկ և ուրախ արել :
Ինձ այնպես թվաց ,թե ես Հայկ Նահապետի կողքին եմ և նետահարում եմ բռնակալ Բելին ,որպեսզի հարատևի խաղաղությունը....Այնուհետև ես տեսա քաջն Վարդանին ,որը նույնպես պատերազմում էր ,բայց ոչ բոլորովին ոչնչացնելու նպատակով ,այլ ՝ ապրելու ,խաղաղ ապրելու նպատակով :
Պտտվում էր ժապավենը ,և ես ահով ու սարսափով տեսնում էի այն բոլոր արհավիրքները,որոնք բերում են պատերազմները:
Ահա պտտվեց ժապավենը ,և երևաց տարեթիվը՝ 1915….
Ես սարսափեցի : Տեսա արյան գետեր ,որոնց մեջ խեղդվում էին ծեր ու մանուկ :
Տեսա մի հսկայական անապատ,որից գոլորշի էր բարձրանում :
«Այ քեզ տարօրինակ բան»-մտածեցի ես և ավելի խորացա ավազների մեջ:
Սարսա~փ….Արյան գոլորշին էր ,որ բարձրանում էր դեպի երկինք ... Ինչո՞ւ....,ինչի՞ համար ....
Եվ ես,որ խաղաղության դեսպանն էի ,գոչեցի.
-Մարդի՛կ,դարձի եկեք,այնպես արե՛ք,որ անապատը ծաղկաստան դառնա ,և ծաղկի սուրբ շշուկով լցվի օդը :
Ինչո՞ւ արյան գույնով պատվի երկինքը,և թափվի մարդկանց գլխին ,որպես եղեռն ...
Թող գոլորշիանան ջուրն ու ծաղիկների ցողը ,որ լրացնեն երկնքի լազուրը և կապո~ւյտ,կապույտ երկնքից թափվի որպես երգ և խնդություն ...
Մտածում էի ,և մտքերս ինձ տանում էին հեռու ,հեռուներ....
Ես ,որպես խաղաղության դեսպան ,լինում եմ աշխարհի չորս կողմերում ,կնքում եմ բարության ,խաղաղության պայմանագիր և երբ համոզվում եմ ,որ մարդկության մեծ մասն ինձ հետ է ,վերցնում եմ բարձրախոսը և ի լուր ողջ աշխարհի ,հայտարարում եմ մեր պայմանագրի հիմնական կետերից մեկը .
«ԹՈՂ ԷԼ ՈՉ ՄԻ ԾՆՈՂ ՉԿՈՐՑՆԻ ԻՐ ՈՐԴՈՒՆ ,ՉԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ...»
Եթե միայն ես լինեի խաղաղության դեսպան ....

Նաիրա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 3760 անգամ