ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին
2016-04-09 18:56:00

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին:

«Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս «ուժեղ Արցախ» ենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ տեղադրելով լուսանկար, որում իր ձեռքին շապիկ է վրան գրված՝ «Արցախն ուժեղ է»:

Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: «Այն, որ այդ հարձակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իլհամ Ալիեւի վերադարձից ժամեր անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում»,-հայտարարել էր նա:

Այս նյութը դիտել են - 1591 անգամ