Հայաստանի կառավարությանն իմ ուղերձը շատ մեղմ ձևով եմ ասելու՝ սթափվե՛ք». ՍիվիլՆեթին ասել է Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ցույցի ժամանակ:
«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով:
Ո՞նց կարող է դա ներելի լինել:
Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ:
Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
Կամ հպարտանում ենք, որ որսորդական հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել:
Լրջանալու ժամանակը շուտ է եկել:Այս պատերազմը և այն իրականությունը ռազմակաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է, և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա»,- ասել է Սինանյանը:Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսարանի առջև իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի դեմ՝ Արցախի վրա հարձակման համար:
Այս նյութը դիտել են - 2631 անգամ