Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ.հերթական խումբն այսօր ուղևորվեց Արցախ
2016-04-10 02:52:00

Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Այս մասին տեղեկանում են Երկրապահ կամավորական միությունից։

«Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ:

Թեպետ միջազգային հանրությունը խաղաղարար ջանքեր է թափում, բայց նենգաբարո ադրբեջանցին չի կամենում խաղաղության կամ գոնե հրադադարի պայմանագիր ստորագրել:

Ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական սահմանագծին տեխնիկայի կուտակումներ է անում: Եվ բնականաբար, հայկական կողմն էլ, խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմին, սկզբունքով, պատրաստ է` և՛ զինտեխնիկայով, և՛ մարդուժով, և հատկապես քաջարի ոգով:

Շարունակվում է կամավորականների ցուցակագրումը ԵԿՄ-ում: Շարունակվում է նաև երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Երկրապահների հերթական խումբն այսօր ուղևորվեց Արցախ»,-ասվում է ԵԿՄ-ի տարածած հաղորդագրությունում։


Այս նյութը դիտել են - 1442 անգամ