Գագիկ Լևոնի Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ "Вести в Субботу" հաղորդմանը տված հարցազրույցում բացահայտել է,որ պաշտոնական Մոսկվան շատ լավ տեղյակ է եղել Իլհամ Ալիևի՝Արցախի վրա հարձակվելու ծրագրին... "Հակամարտության գոտում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողության այլ միջոցների միջոցով...Ներկայումս ոչինչ հնարավոր չէ թաքցնել",- ասել է նա՝ պարզաբանելով՝ արդյո՞ք ռուսական արբանյակները գրանցել են զորքերի տեղաշարժը ԼՂ հակամարտության գոտում...
Այսինքն,մեր ռազմավարական դաշնակիցը շատ լավ տեղյակ լինելով ադրբեջանցիների կողմից նախապատրաստվող հարձակման մասին չի տեղեկացրել Երևանին...Այս հարձակումը ծրագրելու և իրականացնելու համար Ադրբեջանը բավական մեծ պատրաստություններ էր տեսել՝ահռելի մեծ քանակությամբ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ տեղափոխելով Ադրբեջանի և Արցախի սահմանագոտի,որի վերաբերյալ ապացույցները Մոսկվան ունեցել է...
Հիմա ինձ ասեք,թե Ադրբեջանին միլիարդավոր դոլլարների զենք վաճառող և Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվությունը Հայաստանից թաքցնող ՌԴ-ն ու՞մ ռազմավարական գործընկերն է՝Հայաստանի,թե՝Ադրբեջանի...
Ժամանակն է կտրուկ վերանայել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները...Կամ մենք իրոք գործընկերներ ենք,կամ մեզ բացարձակ ձեռք չի տալիս գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը,որն ավելի շատ "ուրիշ" բան է հիշեցնում...
Ստեղծված իրավիճակի համար մենք ենք մեղավոր....Քանի դեռ ուշ չէ` այն պետք է ուղղել...
Այս նյութը դիտել են - 1529 անգամ