Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան
2016-04-10 15:27:00

Ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` նշելել է, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:

«Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին  հստակ թիվ չենք կարող նշել »,-ասաց նա:

Այս նյութը դիտել են - 2150 անգամ