Արամ Ա կաթողիկոսն ժամանել է Երևան. սպասվում է նրա այցը Արցախ
2016-04-11 19:21:00

Արամ Ա կաթողիկոսն ժամանել է Երևան. սպասվում է նրա այցը Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ապրիլի 11-ի երեկոյան ժամանել է Երևան։ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից։ 

Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը են հայտնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։

Սպասվում է նրանց այցը Արցախ:

Այս նյութը դիտել են - 1573 անգամ