Ինձ ամենից քիչ հետաքրքրել է, թե որ պատգամավորը ուր գնաց, ինչ կերավ, ինչպես ապրեց, բայց այն ինչ վերաբերում է Հայոց բանակին ինձ չի կարող չհետաքրքրել, ավելին, չեմ կարող անտարբեր լինել:
Դուք ձեր շքեղության մեջ, ինչպես եք կարողանում բերաններդ բացել, ինչպես է կուլ գնում հացը: Էլ չեմ ասում, ինչպես եք ձեր դղյակներում, փափուկ անկողնում փռվում՝ հանգստանում...
Այս օրերին հրապարակվում է օլիգարխների կողմից գռփած, մեր հաշվին հարստացած չինովնիկների շքեղ դղյակներն ու կարողությունները: Մի նախարար, ով միլիարդներ է տակը շինել, հետո, թե փող չկա բանակի համար, չեք ամաչում, բա դուք գետինը չեք մտնում, ի՞նչ եք տանելու... ուտել էլ կա ուտել եք, դուք լափել եք Հայի ստեղծածն ու նրան անարգել:
Ուստի բոլոր նրանց, ովքեր միլիարդներ են դիզել տակները ու դա հասատատ իրենց հալալ քրտինքով չեն ստեղծել, մինչև վերջին կոպեկը պետք է փոխանցել Հայոց բանակին. մեր բանակի սպառազինությանը։ Եկեք թանկ չվճարենք մեր անտարբերության համար...
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1576 անգամ