Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սիրված մտավորական Քրիստ Մանարյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը մեկնեցին առաջին գիծ...
2016-04-12 04:21:00

  

Այսօր՝ ապրիլի 12-ին, մարտական դիրքեր մեկնեցին մեծ թվով կամավորականներ: Նրանց հետ են Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սիրված մտավորական Քրիստ Մանարյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և «Պահմտոցի» հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Արշակյանն ու Ք. Մանարյանն ասում էին. «Առաջին հերթին, խոնարհվում ենք այս օրերին զոհված հերոս առյուծ-տղաների հիշատակի առաջ և հպարտանում արցախցիներով, ինչպես նաև այն երիտասարդներով, ովքեր այս օրերին Արցախի պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և կամավորականների հետ անառիկ են պահում Արցախի սահմանները, որպեսզի ազերի ճիվաղները չկարողանան ոտնձգություն կատարել Արցախի և Հայաստանի սահմանների նկատմամբ»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Այս նյութը դիտել են - 1475 անգամ