Պայքարելու նպատակները սովորաբար տարբեր են լինում: Մարդիկ կան՝ պայքարում են հանուն արդարության, մարդիկ կան՝ հանուն փողի, և մարդիկ էլ կան՝ հանուն սեքսի: «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ և արդեն նաև նախկին բնապահպան-ակտիվիստ Եղիա Նեսիսյանը վերոհիշյալ տեսակներից երրորդին է պատկանում: Իգական սեռի նկատմամբ մի առանձնահատուկ թուլություն ունենալով՝ նա նույնիսկ «Հիմնադիր խորհրդարանի» ներսում չկարողացավ զսպել իր կրքերը, այնտեղ էլ կանանց ու աղջիկների նկատմամբ դրսևորեց անբարո վարքագիծ, ինչի արդյունքում այս տարվա հունիսին հեռացվեց կառույցից: Այս դեպքը և ինքը՝ «սեքսուալ գիգանտ» Եղիան կարծես թե արդեն մոռացության են մատնվել, սակայն իրականում՝ Եղիան ինքը դեռ շատ բաներ չի մոռացել:
Օգոստոսին նրան հեռացրեցին նաև բնապահպանների շարքերից, հավանաբար նրա համար, որ Եղիան բնության նկատմամբ ուներ նույն վերաբերմունքը, ինչը ուներ «Հիմնադիր խորհրդարանի» իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Եվ նա այդտեղից էլ հեռացավ, բայց հետաքրքիրն այն էր, որ երկու տեղից էլ սեռաքաղցով տառապող այս երիտասարդը հեռացավ լուռումունջ, ընդհանրապես անհետացավ ասպարեզից և նույնիսկ մի բառ էլ չասեց ի պաշտպանություն իր պատվի: Ահա այստեղ են ասում՝ շան գլուխը ավելի խորն է թաղված: Ըստ երևույթին, Եղիան իր սեռաքաղցին հագուրդ տալու պայքարում չափից շատ խորը գնաց, անցավ թույլատրելիի սահմանները և «բյուրեղյա հեղափոխականից» մի ակնթարթում որակավորվեց «սեքսուալ մանյակի» և արեց բաներ, որոնց մասին բարձրաձայնվելը իր օգտին չէր լինի, ուստի նա գերադասեց ինքը լռել՝ գոնե ժամանակավոր, մինչև ամեն ինչ մի քիչ հանդարտվի, և նախկին գործընկերներին նույնիսկ հրաժեշտ չտալով «արտագաղթեց» եվրոպական երկրներից մեկը: Ժամանակավոր, որովհետև Եղիան այն մարդը չէ, որ կուլ տա նման վերաբերմունքն իր նկատմամբ: Նա անպայման կտա պատասխանն ու ամեն ինչ այդքան հեշտ չի անցնի գնա ու մոռացվի:
Մեզ հասած լուրերով՝ Եղիան դեռևս լինելով «Հիմնադիր խորհրդարանի» «պատգամավոր» կուտակել է մերկ կանանց նկարներ և որոշ տեսագրություններ, որտեղ երևում է, թե ակտիվիստներից ով ինչ տիպի սեքս է գերադասում: Եվ ահա այդ նկարներն ու տեսաձայնագրությունները, ուր ըստ շրջանառվող լուրերի նկարված են նաև «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարներից մեկի կինը և աղջիկը, նա փոխանցել է հիստերիայով տառապող, «վամպիրական» հակումներով հայտնի և արյուն թափելու կոչեր հնչեցնող, հարբեցող Գևորգ Սաֆարյանին:
Ի դեպ, Եղիան և Սաֆարյանը պարբերաբար խոսում են սկայպով և կարծիքներ փոխանակում իրենց համար արդեն ընդհանուր դարձած ընդդիմադիր այդ կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ