Տղամարդի՛կ, ո՞նց եք թողել ձեր կանանց, քույրերին հանցագործությամբ զբաղվեն.....
2015-12-10 21:22:00

Չեմ ցանկանում խոսել խայտառակ կեղծիքներով անցկացված Սարգսյանի վերարտադրության գործընթացի մասին: Պարզապես ուզում եմ մի շատ կարևոր դիտարկում անել: Ընտրակեղծիքների ամբողջ բեռն, ինչպես հասկացա, հիմնականում ընկած էր կանանց վրա: Երեկ ամբողջ օրը հետևում էի ընտրակեղծարարների մասին հայտնված տեղեկատվությանը, հետևել եմ նաև բուն հանրաքվեի օրը. հիմնականում կանայք են: Ասածս ինչ է. հարգելի, տղամարդիկ, դուք գոնե մի պահ մտածել եք, որ թողնելով ձեր կանանց, դուստրերին կամ քույրերին ընտրակեղծարարությամբ զբաղվել, մեղմ ասած, նրանց «послали на панель»: Այո, դուք ձեր կանանց ինքնակամ ուղարկել եք ծառայություններ մատուցելու մեկ տղամարդու, որի դիմաց նրանք նաև գումար են ստացել, ինչը՝ անբարոյականության գագաթնակետն է: Ես չեմ հավատում, որ մարդ անշահախնդիր գնար ընտրակեղծիքներով ու «Այո»-ի քարոզով զբաղվեր: 
Խնդիրը նրանում չէ՝ անցավ-չանցավ կամ ինչպես անցավ հանրաքվեն, խնդիրը նրանում է, որ երկրում դադարել են գործել տարրական բարոյական նորմեր, խնդիրը նրանում է, որ այդ նորմերը դադարել են պահել կանայք ու աղջիկները: 
Երկրի կործանմանը մասնակցելը ոչ միայն անբարոյականություն է, այլև խիստ ծանր հանցագործություն:
Ո՞վ էր ձեզ իրավունք տվել ահաբեկել 20-ամյա աղջնակին՝ Լուսինեին, որն ապագա կին ու ՄԱՅՐ է լինելու: Համոզված եմ, որ Լուսինեն միակ դեպքը չի:
Ի դեպ այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է. Հայաստանում մարդու իրավունքները չեն գործում, իսկ եթե անգամ գործում է, ապա միայն մեկ մարդու իրավունքը, որն ինչքան ուզում այնքան է նկարում: 

Աննա Մովսիսյանի ՖԲ էջից


Այս նյութը դիտել են - 1734 անգամ