Ընդամենը մի անգամ եմ տեսել Սամվել Բաբայանին: Լրատվամիջոցների հարցերին էր պատասխանում, բայց ես ոչ թե նրա խոսքն էի լսում, այլ ապշած էի նրա հայացքից ճառագող լույսից:
Դեռ այն ժամանակ մի տեսակ պայծառատեսի հայացք տեսա: Հիմա պարզվում է՝ Սամվել Բաբայանը, ազգի շահն ու հայրենիքի ճակատագիրը ամեն ինչից վեր դասելով, դեռեւս 2013-ի հունիսին նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Եվ այդ նամակում կանխատեսել է թշնամու կողմից սանձազերծված պատերազմը (2016-ի ապրիլյան չորսօրյա պատերազմը, ցավալիորեն, արդարացրեց նրա կանխատեսումները):
Ռազմավար-ռազմագետը հիմնվել է իր իսկ վերլուծության վրա եւ Սարգսյանին ուղղված նամակում մանրամասնել է հնարավոր աղետի դրդապատճառները («Ադրբեջանի սպառազինության մեջ մտնողմարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում եննրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանությանբանակի»):
Ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու համար Բաբայանը ուղի է առաջարկել:
«Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներովտանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համարշահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշվածսպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորություններիսահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք»,- նշել է նա՝ կից ներկայացնելով անհրաժեշտաբար ձեռք բերվելիք սպառազինության ու արդիական զինտեխնիկայի ցուցակ:
Սամվել Բաբայանը նամակում նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ամեն հարցում՝ նշելով. «Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմականմասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակիարդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարմանտակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունիցմղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմառաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռք բերման համար առաջարկվողսպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմանձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը»:
Նա իր նամակն ավարտել է հույսով, որ հասցեատերը ստեղծված իրավիճակի խորությունը կըմբռնի ու քաղաքական ողջախոհություն կդրսեւորի (միաժամանակ, շեշտելով, որ իր առաջարկությունները բնավ կապված չեն սեփական կարիերայի աճի ակնկալիքի կամ անձնական խնդիրներ լուծելու հետ):
Ցանկացած ողջախոհ ղեկավար լրջությամբ կվերաբերվեր Սամվել Բաբայանի նամակին եւ կփորձեր օգտվել նրա աջակցությունից ու առնվազն կլսեր նրա խորհուրդները: Ավաղ:
Սերժ Սարգսյանը կարող է պատասխանել Րաֆֆի Հովհաննիսանի, Սերժ Թանկյանի կամ Տեր- Պետրոսյանի նամակներին եւ անուշադրության մատնել իր լրջությամբ չափազանց կարեւոր, ահազանգող նամակը:
Եվ նաեւ դա էր պատճառը, որ ապրիլի սկզբին հայտնվեցինք ռմբակոծությունների ու գնդակոծությունների, տանկերի ու սմերչների հարվածի տակ՝ կորցնելով մատաղ կյանքեր: Մինչդեռ, մարդը ժամանակին կանխատեսել ու զգուշացրել էր, թե մեզ ինչ է սպասվում, եթե շատ արագ զենք-զինամթերքով չհագեցնենք մեր բանակը և համապատասխան մարտավարություն չունենանք: Բայց դե, լսողն ո՞վ է: Սարգսյանին լրիվ այլ բաներ են հետաքրքրում:
Կիմա Եղիազարյան