Այ ընկերներ ջան, դուք ընկել եք իմ ու իմ ընտանիքի հետևից, մոռացել եք, որ աշխարհում 37 թիվ կա, բան կա...
2016-04-13 01:44:00

Կես լուրջ,կես կատակ...

Այս քանի օրը Ցուկին դեմս դուրս չի գալիս, մտածեցի՝ լավ պրծա, բայց հիմա էլ ֆբ ընկերներս են տասնյակ նամակներ գրում, թե՝ տիկին Մելանյա, մի բան ասա։

Այ ընկերներ ջան, դուք ընկել եք իմ ու իմ ընտանիքի հետևից, մոռացել եք, որ աշխարհում 37 թիվ կա, բան կա։Ըհը՛, էն օրը Ռոգոզինը մատը թափ տվեց, թե Հայաստանում ոմանք իրենց լավ չեն պահում։ Դա հաստատ կարդացել է իմ ստատուսներն ու կատաղել;

Բայց սպասիր, կարո՞ղ է մեր նախագահի վրա էլ է կատաղել, թե՝ ինչու գնացիր եվրոպաներում մեզանից գանգատվեցիր։ Օհո՜, հաստատ, մատը դրա համար թափ տվեց։

Ուրեմն՝ արեք ազգովի մեր նախագահին թև թիկունք դառնանք, ինչպես Լևոն Տեր Պետրոսյանն է ասում՝ դեմքով դառնանք մեր նախագահին։ Ասա, թե այ Տեր Պետրոսյան, քեզ էլ ենք տեսել, քեզ էլ գիտենք, իսկ դու՞ ինչու դեմքով դեպի ժողովուրդը չէիր դարձել, այ մարդ, գոնե սուս մնա, հա։ Մեր նախագահը էնպիսի թև ու թիկունք սաշիկ-միշիկներ ունի, մենք ո՞վ ենք, որ դեմքով մեզ դառնա։

Այ, էն Քոչարյան Ռոբին հալալ է, աջը քաշել, ձեռքերը լվացել, իր համար ունեցածն է վայելում, բա չէ, կոմպլիմենտար Օսկանյանի նման։ Մի խոսքով , ուր գնում ես, ուր նայում ես, շառ ու փորձանք է, էլ ինչ գրես;

Օրինակ երեկ ,էն մեր Konstantin Ter-Nakalyan-ը փառավոր գեներալ Հայկազ Բաղմանյանին բաց նամակ էր գրել, մտածեցի, տակը գրեմ՝ Ապրես, Կոստյա ջան, բայց լավ էր,շուտ ուշքի եկա, թե չէ համապատասխան մանկլավիկները բրոնե ֆորշեով էջս վրաերթի կենթարկեին, Կոստյան էլի լավ էժան պրծավ, էջից բաց նամակը հանել տվեցին, սսկվեցին։ 


Բա, այսպիսի բաներ, այնպես որ ընկերներ ջան, էլ ինձ նամակներ չգրեք, զոռով շառի մեջ չգցեք, թողեք, տեսնենք, ի՞նչ է գալիս գլխներիս, մեր հարազատ, սիրելի, անկրկնելի օլիգարխներից ով քանի լումա է մսից պոկում, Արցախ ուղարկում;
Շառ ու փորձանքից հեռու մնանք։

Մելանյա Պետրոսյանցի ֆեսյբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2230 անգամ