Աբրահամյան Հովիկը մշտապես զբաղված է իր անձնական քաղաքական խնդիրները լուծելով... և ոչ միայն
2016-04-13 11:12:00

Հովիկ Աբրահամյանը փորձել է լուծել իր անձնական քաղաքական խնդիրները, այս օրերին նա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին է մասնակցում և այս ամոթալի որոշումը նրա կողմից, դառնում է ոչ ավել ոչ պակաս ռազմավարական մեծ եղբոր՝ ցարի թաշկինակը...

Աբրահամյանը ԵՏՄ է խաղում, իսկ ժողովրդից գողացած տարածքների համար ով պետք է պատասխան տա չգիտենք...Մեր ներքին թշնամին մեզ ներսից է ուտում... Աբրահամյան Հովիկի կաբրիզները մի՞թե տեսանելի չեն, ինչո՞ւ են աչք փակում իշխանությունները տեղից էլ աղքատացած մեր երկրի ամենակարևոր ռեսուրսները օգտագործելով ի շահ իրենց անձնական բիզնեսի, թե՞ գործադիր ղեկավարի գործը անքննելի է...

Այն օրերին, երբ Արցախում պատերազմ էր, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, կամավորական ջոկատները Արցախ էին գնում պաշտպանելու մեր Հայրենիքը, Աբրահամյան Հովիկը պահը բաց չթողեց. գայլը ամպամած օր գտավ...

Տեխնիկա մտցրեց Գառնիի՝ Ազատ գետի կիրճ ու սկսեց իր սև գործը՝ շինարարություն, ապօրինաբար հատելով տեղի ծառերը: Ոչ միայն գառնեցիների այլ Արարատյան դաշտավայրի 18-20 գյուղերին զրկելով ոռոգման ջրից, ինչ է Ազատ գետը պետք է ինքնահոս ջուր ապահովի Քաղցրաշենի և Նարեկ գյուղերի համար՝ ապահովելով Աբրահամյանների հողերի անխափան ոռոգումը: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողերը թեև ոռոգվում են այլ ցանցով...

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք: Արդեն երկրորդ տարին է, որ այս կարևոր հարցին լուծում չի տրվում, որովհետև մեր երկրում ամեն բան որոշվում է ոչ թե հանուն պետության և ժողովրդի, այլ պատկան մարմինների անձնական որոշմամաբ ու հանուն իրենց անձնական շահի...

Այս պատերազմական իրավիճակում տեխնիկա ուենք ինչու մեր հայրենիքի անվտանգության, Արցախի համար չի օգտագործվում, բայց որ Աբրահամյանի եղբայրը երկու միլիոն դրամ է ուղարկել Արցախին, թմբկահարում են ու իրենց հեղինակությունը բարձրացնում...

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30 մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով: Հայաստանի կառավարությունը ծրագիրը համաֆինանսավորել է 7,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (ընդհանուր` 37,5 մլն ԱՄՆ դոլար):

Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1714 անգամ