Էս երկրում լիքը աղբ ու վիրուս կա հավաքված, որ անհապաղ պետք է հեռացնել:2016-04-13 18:07:00
Տեսնելով, թե ինչ է կատարվում ֆեսբուքում, որոշել էի 200 ժամ ոչինչ չգրել, բայց չդիմացա: Իմ կարծիքով ես ինչ գրում եմ առաջնային է.
Ոչ մեկի խորհուրդ տալու, ինչ որ բան սովորեցնելու, ուղղորդելու ցանկություն չունեմ, և ոչ էլ նպատակս դա է.
Ուղղակի ուզում եմ կոչով դիմել Ձեզ, բոլորիդ.
-Ժող ջան, մեր տղերքը` 92 հոգի այլևս մեր հետ չեն, իրենց շիրիմին հանգստություն, Փառք ու պատիվ իրենց...
Խոնարհվում եմ.
Ժող ջան ունենք բազմաթիվ վիրավորներ, որոնցից շատ շատերի ընտանիքները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և օգնության կարիք ունեն:
Առաջարկս հետևյալն է.
- Ստեղծվեն խմբեր (համակարգված ձևով) հաշվառեն այդ ընտանիքներին և օգնություն ցուցաբերվի:
ԹԵԼ ՍԵԼ ընկերությանը և մյուս ընկերություններին (անունները չգիտեմ) խնդրենք, համոզենք, որ իրենց ապարատների միջոցով հնարավորություն ստեղծեն հանգանակություն հավաքվի` հեռախոսների լիցքավորման տերմինալների միջոցով:
Համոզված եմ, որ օրվա կտրվածքով մեծ գումարներ կհավաքվի, շատ մարդիկ ամենօրյա ռեժիմով գումար կփոխանցեն, թեկուզ քիչ քիչ: Մարդիկ 1000 դրամի համար բանկ չեն մտնի, բայց տերմինալով կփոխանցեն.
Պետության պարտավորությունների, փողի կենդանի մեշոկների տեղը բոլորս գիտենք, գիտենք ովքեր ինչեր են ԼԱՓԵԼ, ու ինչեր ունեն, բայց հոսպիտալում հիվանդ խնամող ծնողները սպասելու հնարավորություն չունեն.
Թաց աչքներս սրբենք, կանգնենք զոհված զինվորի անապահով ընտանիքի կողքին, վիրավոր զինվորների կողքին, էս տղերքն իրենց կյանքը մեր համար են տվել, մեր համար են վտանգել:
Եթե համամիտ եք առաջարկիս հետ, տարածեք, արագ կազմակերպվի.
Հ.Գ. մի տեղ կարդացի, որ էս երկիրը ռեսթարթ պետք է անել:
Ո՛Չ, էս երկիրը ֆորմատ է պետք անել. Լիքը աղբ ու վիրուս կա հավաքված, որ անհապաղ պետք է հեռացնել:
Գարիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1594 անգամ