Կոմանդոսի պոռթկումը. նա գրառում է արել ֆեյսբուքում
2016-04-13 18:20:00

Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Հայեր, հասկացեք, քոչվոր թուրքը պատերազմ չի ուզում, նա ուզում է ոչնչացնել մեզ: Պատերազմ ուզողն էսպիսի բաներ չի անում, հասկացեք»,- գրել է Կոմանդոսն ու հատուկ նշել հատուկ ջոկատային Վովա Վարդանովին:

Գեներալ-մայորն իր գրառմանը կցել է մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի վերադարձրած հայ զինվորների մարմինները եղել են խեղված, խոշտանգված ու անդամահատված:

 
Այս նյութը դիտել են - 1554 անգամ