Զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ Է սահմանված, ինչը չի կարելի ասել զոհված շարքային զինվորների դեպքում...
2016-04-13 23:00:00

«Ժողովուրդը»  գրում է.   «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը:

ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված: Սակայն նույնը չի կարելի ասել նաեւ զոհված շարքային զինվորների ընտանիքների դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը: Պարզվում է՝ կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել:

Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծնողներին կենսաթոշակ չի վճարվում: Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով, կազմում է 24 հազար դրամ: Համաձայնեք՝ այս հարցը հրատապ լուծման կարիք է զգում: Օր առաջ»

Այս նյութը դիտել են - 1469 անգամ