Արթուր Բաղդասարյանը կվճարի «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհվածների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը
2016-04-14 00:47:00
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (որտեղից ավելի ուշ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն), հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ։
 Արթուր Բաղդասարյանը, ով իր գործունեության ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել կրթության ոլորտին և հանդիսանում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան»-ի, «Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտ»-ի, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ի, ինչպես նաև «ՀԱՊԿ ակադեմիա»-ի հոգաբարձուների խորհուրդների նախագահը, պատրաստականություն է հայտնում օրենքով սահմանված կարգով հայտարարագրված իր անձնական միջոցներով վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը։
 Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։
 Մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև գրանցման համար խնդրվում է կապ հաստատել ՀՎԿ մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ (հեռ․ 095-88-77-66)։ 

ՀՎԿ մամուլի հաղորդագրություն
Այս նյութը դիտել են - 1613 անգամ