Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն իր Facebook-յան էջում գրում է.
«Ես նորից մի առաջարկ անեմ, էստեղից հեշտ է մի տեսակ դա անելը։ Փոփոխություններ անելու ժամանակն է, եւ չպետք է բաց թողնել այս պահը։ Ինձ հարցնում են ինչպե՞ս։ Հիմա բացատրեմ, սկսել կոնկրետ մի բանից, կետային, անվանական։ Երեկ տեսաք գառնեցիներն ինչ արեցին։
Գառնեցիների հաջորդ հավաքը լինելու է Համաշխարհային բանկի գրասենյակի դիմաց, համոզված եմ։ Ուրեմն այսպես, հավաքվում եք 5 հազար հոգով եւ պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Նա թող գնա իր հայրենիքը, նա այստեղ գործ չունի։ Նա մեր երկրի համար չի աշխատել երբեք։
Այդ հսկա կառույցը, որը մեր փողերով ենք պահում, անգործության է մատնված։ Ասում են իսկ ով պիտի փոխարինի նրան։ Դա երկրորդական հարց է։ Փոփոխությունների ղեկն այս պահին հասարակության ձեռքում է, բայց մի թողեք այդ հնարավորությունը։
Այս նյութը դիտել են - 1596 անգամ