Արթուր Բաղդասարյանը ինչ մեղք ունի, որ մեր բանակի փողերը սերյանների ու սերժերի գրպաններում են...
2016-04-14 15:03:00
Այս օրերին, երբ ազրիները լկտիաբար փորձում են իրենց կեղտոտ թաթը գցել մեր հողերին, մեզնից յուրաքանչյուրը, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես և հնարավորության սահմաններում այնտեղ կանգնած յուրաքանչյուր զինվորի կողքին է, մեկը ձևի համար մեկ-երկու անգամ օգնություն է ուղարկում, մյուսը գնում նկարվում գալիս է, մի մասը ոչինչ չկարողանալով գոնե երկու հատիկ ծաղիկ վերցնում գնում է մեր քաջ զինվորների ծնողներին ցավակցելու: 
Սակայն ֆեյսբուքում կա նաև մի լկտի, անմեղսունակ զանգված, ովքեր հերիք չի իրենց տանը հանգիստ նստած են, ոչ մի հարցով իրենց նեղություն չեն տալիս, մի զինվորի մի լումայի օգնություն չեն ցուցաբերել, մի բան էլ վայրահաչում են անողների հետևից, իրենց չար ու կեղտոտ մեկնաբանություններով ու փտած կարծիքներով։ 
Ապրիլի 2-ից սկսած ամեն օր առավոտյան Հայկական Վերածնունդ կուսակցության շենքի դիմաց կարելի է տեսնել Հայասի գրուպի մեքենաներ, որոնք բարձած օգնություն են հասցնում հենց զորամասեր, ոչ թե տանում թողնում են մյուսների նման Ստեփանակերտում ու հարց է դա կհասնի զինվորին, թե ոչ, ամեն օր նրա աջակցությամբ կուսակցական կամավորական խմբեր են մեկնել Արցախ։
 Եթե այդ ամենը չի գովազդվում, դա չի նշանակում որ Արթուր Բաղդասարյանը չի կարող մի տուփ գրկել, կամուֆլյաժ հագնել ու 24 ժամ ֆոտոներ եթեր տալ։
Այսօր, երբ կարդացի, որ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամների ուսման վարձերը վճարելու, նախ չզարմացա, ապա ուրախացա և հպարտացա, որ այն մարդու թիմից եմ, ով չլինելով օլիգարխ, երբեք չզբաղվելով թալանով, կաշառակերությամբ, որոշել է իր համեստ ներդրումն ունենալ այդ ընտանիքներին օգնության գործում։ Բայց երբ մի երկու տեղ կարդացի որոշ կարճամիտների մեկնաբանությունները զարմանքից ու զայրույթից չգիտեի ինչպես արձագանքել։ Գրել են, թե ուր էիր Արթուր Բաղդասարյան այսքան ժամանակ, ժամանակին մտածեիք, զենք առնեիք և այլն, և այլն։

Դե արի ու մի ասա այ մարդիկ դուք ուր էիք, երբ Արթուր Բաղդասարյանը 6 տարի է կոչ է անում երկրի ղեկավարությանը և իշխանություններին ձեռք բերել ռոբոտներ, որոնք արագ մեծ տարածության վրա ֆիքսում են շարժը և հեռակառավարմամբ կրակում: Ո՞ւր էիք դուք, երբ 15 տարի է Արթուր Բաղդասարյանը ասում է, թե ինչու պիտի սահմանը պաշտպանեն 18-20 տարեկան երեխաներ, ինչու չենք ստեղծում պրոֆեսիոնալ բանակ, նույնիսկ այդ ուղղությամբ Հայաստանում հիմնել է ՀԱՊԿ ակադեմիան, որի շինարարության համար Հայաստանի Հանրապետությունը մի լումա չի ծախսել, բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր էր նախաձեռնել սահմանային վերազինման, արդիականացման ու բարելավման համար, սա ահռելի աշխատանք է, որի համար շնորհակալություն չասելը առնվազն անխղճություն է: 
Արթուր Բաղդասարյանը ինչ մեղք ունի, որ մեր բանակի փողերը սերյանների ու սերժերի գրպաններում են, ինչ անի, որ ՀՀ իշխանությունները ու ղեկավարները մորթապաշտներ են։
Պետք է բարոյական գտնվենք ու գնահատել սովորենք, շնորհակալ լինել սովորենք, դուրս գանք ֆեյսբուկում ֆեյքերով կեղտոտ մեկնաբանություններ գրողների մակարդակից ու չծուլանանք ու իրական աշխատանքով զբաղվենք։ 
Արթուր Բաղդասարյանը ևս մեկ մեծածավալ ծրագիր է ձեռնարկել։ Նրա նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Հ3-ի ուղիղ եթերով կկայանա սահմանների զինման համար հեռուստամարաթոն, որին կոչ եմ անում մասնակցել բոլոր մտահոգ քաղաքացիներին, հավաքված գումարը ծախսվելու է կոնկրետ նպատակների համար, բաց ու թափանցիկ։ Սա կարևորագույն նախաձեռնություն է, որին պարտավոր ենք մասնակցել բոլորս։
Կարինե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1685 անգամ