Վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կարող ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Հայաստանի վերածննդի համար.Հեղինե Բիշարյան 2016-04-14 16:18:00
-Տիկին Բիշարյան, «Հայկական վերածննդի» կանանց կամավորների ջոկատն այսօր վերադարձել է զորամասեր կատարած այցելություններից: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք:
-Այո, այսօր վերադարձավ ՀՎԿ ազատամարտիկների միության շրջանակում գործող կանանց կամավորների ջոկատը: Արթուր Բաղդասարյանի օժանդակությամբ մենք հնարավորինս աջակցություն ցուցաբերեցինք Թալիշում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Առաջին իսկ օրից փորձել ենք օպերատիվ կերպով օժանդակել դիրքերում գտնվող զինվորներին, զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Շարունակական այցերը փաստեցին, որ կան զորամասեր, որտեղ, իսկապես, աջակցության կարիք կա:
Ի դեպ, այսօր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ, որը արդեն իսկ ստացել է լայն տարածում ու դրական արձագանք` իր անձնական միջոցներից վճարելով «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը: Ի՞նչ կասեք այս առումով:
-Ցանկացած մարդ, ով երբևիցե ճանապարհ է անցել Արթուր Բաղդասարյանի հետ, կվկայի, որ հայտարարությունը սպասելի էր:
Այո, Արթուր Բաղդասարյանը իր համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստակամությունն է հայտնել վճարել ապրիլի սկզբին պատերազմական գորժողությունների ընթացքում զոհված բոլոր երիտասարդ զինծառայողների քույր/եղբայրների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը:
Ավելին՝ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ կայանալու է սահմանների վերազինման և արդիականացման նպատակով կազմակերպվող հեռուստամարաթոնը, որի առանցքային նպատակներից մեկը գումար հայթհայթելն է սահմանների անմխիթար վիճակի բարելավման, վերազինման և արդիականացման համար:
Ամեն ինչից զատ՝ ես՝ որպես հայ կին, մայր, կոչ կանեմ իմ հայրենակիցներին, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են գտնվում ու ինչ հնարավորությունների տեր են, հանուն մեր զինվորների կյանքի ապահովության, հայրենիքի անվտանգության իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս ազգանվեր գործում:
Ապրիլի 24-ից մեկ օր առաջ մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ միասնական ենք և ոչինչ չենք խնայում մեր հայրենիքի ու զավակների համար: Վտանգի պահին հրեաների համախմբման օրինակն աշխարհին է հայտնի: Մեծ ոգևորությամբ պետք է նշեմ, որ ապրիլյան պատերազմի դեպքերը ցույց տվեցին, որ միաբանությամբ չենք զիջում նրանց, դեռ մի բան էլ՝ առավել ենք:
Հայրենիքի համար մի նոր սկիզբ է սկսվում, և երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են պետականամետ սկզբունքներով առաջնորդվող, խելամիտ, բանիմաց, փորձառու քաղաքական գործիչներ։ Վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կարող ենք անել այն ամենը ինչ անհրաժեշտ է Հայաստանի վերածննդի համար։
Այս նյութը դիտել են - 2011 անգամ