ԵԿՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է
2016-04-14 19:34:00
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը վերսկսեց լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Թշնամու հերթական սադրանքից հաշված րոպեներ անց երկրապահի առաջին խմբերն արդեն դիրքերում էին` սահմանապահ զինվորի կողքին:

Ինչպես 1989-1994 թվականներին Էջմիածնի կամավորական ջոկատները մասնակցեցին Արցախի Հանրապետության մի շարք շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, այնպես էլ այսօր, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը` բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ առաջնագիծ մեկնող երկրապահական առաջին խմբերի հետ մեկնեց Արցախ:

Ապրիլի 3-ից մինչ այսօր Էջմիածնի տարածաշրջանի կամավորները առաջնագծում են: «Մեր գործն արդար է եւ մենք հաղթելու ենք». ահա այս համոզմունքով եւ հավատով քաղաքապետ Կարեն Գրիգորյանը առաջնագծի զինվորների կողքին է` պատրաստ դիմագրավելու թշնամու ցանկացած սադրանքի: 



Այս նյութը դիտել են - 2197 անգամ