Մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի...
2016-04-15 01:42:00

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

 
Այս նյութը դիտել են - 1489 անգամ