«Լավ կլինի որ չվաճառեն, բայց դա իրենց գործն է... Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառել, եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են: Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից են գնելու:»: Սա գործադիր ղեկավարի պատասխանն էր:
ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցած Աբրահամյան Հովիկը, լրագրողների հարցին, թե ինչ տվեցին Մոսկվա կատարած այցը, պատասխանել է. «Ում պետք ա, ինչ պետք ա, ասվել ա»: Սա պետության գործադիր ղեկավարի պատասխան է, թե՞ հոգով առևտրական, էությամբ գողի... Չէ, ամենավտանգավորն այն է, որ սրանց նմանները հայի ճակատագրեր են խորտակում: Ու այս ողջ տգիտության, ցարի առաջ կզող, Ռուսաստանի համար վասալ աշխատող Աբրահամյանը, իրենց գոհ հայտարարություն հայտարարության հետևից հորջորջում է, թե մենք պետք է ամեն բան կարողանանք ըստ քաղաքակրթության և քաղաքականության շարժվել:
Թե որն էր նրա քաղաքավարությունն ու քաղաքականությունը չնկատվեց. չհասկացա... Ու այս խայտառակ իրավիճակում, ուզում ենք, որ աշխարհը մեզ լուրջ վերաբերվի՞...
Ինչի մասին կարող է խոսք գնալ, այն դեպքում, երբ ապրիլի 2-3 Արցախում պատերազմ էր, Աբրահամյան Հովիկը տեխնիկա է մտցնում Գառնիի՝ Ազատ գետ, ապօրինաբար հատում տեղի ծառերը, Գառնիի ջրերը տեղփոխելով Արարատի մարզ, Քաղցրաշեն և Նարեկ համայնքներ, իր անձնական բիզնեսը զարգացնելու համար... Աբրահամյան Հովիկ նույնիսկ պատերազմական իրավիճակը հաշվի չառավ:
Հիմա հարց է առաջանում այս մարդը ռուսական շահի պաշտպանն է մեր երկրում, թե՞ Հայաստանի հանրապետության գործադիր մարմնի ղեկավար:
Ժամանակը չէ՞ որ Սերժ Սարգսյանը թացը չորից տարբերի և հասկանա, որ բրուտոսները բոլոր ժամանակներում են լինում:
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան