Կարդում եմ Շուշանի այս գրառումը ու դող եմ զգում՝ ու՞մ է արաաա ասում, ու՞մ… Գուցե բառապաշար է,- փորձում եմ արդարացնել,- բայց ներսումս ինչ որ բան ընդվզում է՝ այս օրերի համար ո՜չ հարմար բառապաշար:
Կարելի է ասել, հորդորել, բայց մեղմ, չէ՞ որ այդ մայրերն են երկրին նման հերոսներ տվել… չէ՞ որ քո սիրտը, Շուշա՜ն, այդ մայրերի սրտից շատ ցավալ չի կարող… Չնայած ցավում է, անկասկած:
«Ինչի մասին եմ մտածու՞մ: Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է կենդանական բնազդներով ապրել, արաաա, ձեր երեխեքի կյանքը թանկ չի՞ ձեզ համար, ուրեմն ինձ համար է թանկ: Եթե չեք մասնակցում, մի՛ խանգարեք, ինչքա՞ն կարելի է զգուշացնել նայե՛ք: Ով ինտերնետ չունի ու որդի ունի բանակում, եթե հարևան տանը կա ու կարդացել եք, զգուշացրեք իրենց, միայն իրար հետ ենք ուժեղ, միայն իրար հետ ենք հաղթող»:
Հասմիկ Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 1464 անգամ