Ինչո՞ւ ենք մենք այլոց հողի վրա ձվից դուրս եկած ճտի նմանվում գառի հայացքով
2016-04-15 22:41:00
...և ինչու ենք բոլորս Արշակ թագավորի հետնորդները և ոչ Տիգրան Մեծի ....ինչո՞ւ ենք մենք այլոց հողի վրա ձվից դուրս եկած ճտի նմանվում գառի հայացքով ...իսկ մեր հողում գելխեղդ առյուծ վագրի ճանկերով ... ...և ի՞նչ մեղք ունեն ՏՂԵՐՔԸ ,որ վերևից նայում են մեզ հիմա ....և ինչ մեղք ունենք մենք «ներքևիններս»,որ ականատես ենք լինում «վերև »ձգտողին .....

Դուք ձգտողներդ ՆՐԱՆՑ մոտ չեք բարձրանում ՝այնտեղ աթոռ չկա ....իսկ այստեղ աթոռին եք ձգտում ...դուք նստել եք սիրում,իսկ այնտեղ խոնարհվել է պետք ......բայց չէ դուք նստել եք սիրում .գլխին ,աթոռին ,հաշվին ,նյարդերին,խղճին,սրտին....երբ վերևում հայտնվեք Դուք ՝աթոռախեղդներդ, չմոռանաք դժոխքից առաջ գլուխ խոնարհել մեր ՏՂԵՐՔԻՆ...ներողություն խնդրել ...

 Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջին գրել է
Այս նյութը դիտել են - 1937 անգամ