Հարամ, հարամ, մինչեւ վերջ
2016-04-16 11:31:00

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ, ՄԱԿ֊ը Բաքվում իննը օրից կանցկացնի տարբեր տոլերանտությանը, իրար հետ ապրելու վերաբերյալ մեծ գագաթաժողով 7th UNAOC Global Forum in Baku։ Որը, բնականաբար, շուտվանից էր պլանավորված։ Լրիվ վարի տալ չի ստացվի։ Բայց դե հարամ անել կարող ենք։ Պետք ա դրսերում շուխուռ անել, որ սա արվում է մի երկրում, որի բանակը խաղաղ բնակիչների է խոշտանգում, ուր գյուղերով կտրած գլուխ են ման ածում, երեխեքին ցույց տալիս։ Պետք ա, առնվազն, մասնակիցների մի մասին հետ պահել գնալուց, իսկ միջոցառումը ինքին դաունշիֆթ անել, դարձնել կինոկլուբի հավաք։ Սա միջոցառման հեշթեգն է, որով Թվիթերում կարելի է գտնել մասնակիցներին ու հետները խոսել ‪#‎UNAOCBaku2016‬ ։ Սա էլ առաջարկվող շուխուռի թեգը ‪#‎BoycottBaku2016: ‬ Սա էլ կայքն է։ http://baku.unaoc.org/

Այս նյութը դիտել են - 1743 անգամ