ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ, երկար տարիներ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում պաշտպանության համակարգի մասնագետ Վարուժան Ավետիսյանի հետ:
-Պարոն Ավետիսյան, վերջին քառօրյապատերազմից հետո Հայաստանումհատկապես վերլուծականշրջանակներում կարծիք են հայտնում, որ առնվազն մի քանի պաշտոնյա պետք է հրաժարական ներկայացնի: Հիմնականումհնչում են Ս. Օհանյանի, Է. Նալբանդյանի, Հ. Աբրահամյանի անունները: Ի՞նչ եքկարծում՝ ո՞վ է մեղավոր ստեղծված վիճակի համար:
-Հատկապես Հայաստանի նման կառավարման համակարգ ունեցող երկրներում, որտեղ ըստ էության գործում է կառավարման անհատի, մեկ հոգու ռեժիմ, մյուս պաշտոնյաներին մեղադրելն անհիմն է:
Բուրգի գլխին նստած անձը Սերժ Սարգսյանն է, եւ մյուս պաշտոնյաներին մեղադրելն արդեն երկրորդական է դառնում: Ես համաձայն եմ, որ բոլոր պաշտոնյաներն էլ մեծ մեղքի բաժին ունեն երկիրն այս վիճակին հասցնելու հարցում, բայց ժողովրդական իմաստություն կա, մի քիչ կոպիտ է, բայց անձնական վերաբերմունք արտահայտելու նպատակ չունի. ասում են՝ «Մեծ էշը ախոռում թողած, ինչի հետեւից եք ընկել»:
Հիմա ես կարծում եմ, որ բոլոր այդ նախաձեռնությունները՝ պահանջել սրա հրաժարականը, նրա հրաժարականը, ուղղորդված է: Դա արված է պատասխանատվությունը Սերժ Սարգսյանից շեղելու առումով:
Պետք է շատ լավ հասկանալ, որ մենք կայացած պետություն չունենք, եւ դրա մեղավորն իրարահաջորդ ռեժիմներն են եւ այս պահին՝ Ս. Սարգսյանը: Եվ կարիք չկա նրան թողած ուրիշներին մեղադրել: Սա Սերժ Սարգսյանի թիմն է, եթե վատ է աշխատում թիմը, ուրեմն առաջին հերթին վատ է աշխատում Ս. Սարգսյանը: Եվ վատ աշխատելը շատ մեղմ բնորոշում է, որովհետեւ իրականացնում են ազգային պետական շահերը հանուն անձնական շահի ծառայեցնելու եւ աթոռի վրա նստելու իրենց ժամանակաշրջանը երկարացնելու, հավերժացնելու իրենց ծրագիրը:
-Պարոն Ավետիսյան, քանիցս ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որհայկական կողմը տեղյակ է եղել Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին: Ձերկարծիքով ինչո՞ւ համապատասխանաբար չէին պատրաստվել պաշտպանմանը:
-Այո, հայտարարել են, որ սպասել են հարձակմանը: Միեւնույն ժամանակ Բակո Սահակյանի շուրթերից մենք լսել ենք, որ իրենք գիշերը որոշել են գնալ հանգստանալ եւ բնականաբար զորքն էլ սովորականի պես անցել է հանգստի՝ բացի մարտական դիրքից: Սովորական ռեժիմ է եղել, կամ միգուցե տեղ-տեղ ուժեղացված է եղել: Բայց հասկացանք հետո, որ էական որեւէ ուժային համալրում չի եղել, եւ դրա պատճառով էլ մենք զոհեր ունեցանք: Տարբեր բաներ կարող ենք ենթադրել. դավաճանությունից մինչեւ ապիկարություն: Ապիկարությունը հաստատ է, իսկ դավաճանության ինչ աստիճան է՝ չեմ կարող ասել: Բայց դրա բաղադրիչը կա Ս. Սարգսյանի գործողություններում: Չեմ կարող ասել որքան, բայց որ իրենք իմացել են եւ փորձել են դա նախապես պատրաստվել եւ օգտագործել իրենց իշխանական նեղ անձնական նպատակների համար, դա ակնհայտ է:
Կարող ենք ենթադրել, անմեղության կանխավարկածից ելնելով, որ թեթեւամտորեն հույս են տածել, որ նախորդ անգամներին քիչ գերազանցող ուժով հարձակում կլինի, որն իրենք կարող են օգտագործել իրենց PR-ն անելու համար, բայց պարզվեց, որ հարձակումը շատ ավելի լայնածավալ էր: Իսկ դատելով Ս. Սարգսյանի գործողություններից՝ այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա մի ծրագրի մեջ է, որի նպատակն է հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը եւ Արցախը: Երկիրը հանձնելու գործընթացի մեջ են այդ մարդիկ:
-Պարոն Ավետիսյան, Ս. Սարգսյանը հայտարարեց, որ կռվում էինք 80-ականներիզենքերով: Դրանից օրեր անց շարունակեցին տարբեր մեկնաբանություններ տալ: ՀՀՊՆ Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, թե մենք ունենք արդիական զինատեսակներ, որոնց մասին Ադրբեջանն անգամ չի կարող երազել: Ո՞րն է հիմա իրականությունը:
-Անկախ այն հանգամանքից՝ մենք ունենք, թե չունենք այդպիսի զինատեսակներ, կառավարման համակարգը ռեակտիվ է, պրոակտիվ չէ: Այսինքն լինում է ինչ-որ իրադարձություն, այդ իրադարձությանն արձագանքում են: Հիմա Սերժ Սարգսյանն ինչ-որ անհեթեթություն դուրս տվեց՝ ասելով, որ զենքը հին է, հետո իրեն այլ բաներ ասացին:
Անշուշտ որ զենքի մեծ մասը հին է, չունենք արդիական սպառազինություն: Բայց նաեւ ունենք նորմալ սպառազինություն: Ունենք նաեւ արդիական զինատեսակներ:
Բայց որպեսզի շեֆի սխալը ծածկեն, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ մամլո խոսնակից մինչեւ նախարար, պատգամավորներ, սկսեցին տարբեր մեկնաբանություններ տալ: Մեկն ասաց, որ դա նկատի է ունեցել Արցախին, մեկն ասում է՝ մեզ անօդաչու թռչող սարքեր պետք չեն, մենք ուրիշ միջոց ունենք: Պարզվեց, որ այդ ուրիշ միջոցը հայ զինվորի արյունն է: Մյուսն ասել էր՝ մենք անօդաչուների դեմն առնելու քիմիական միջոցներ ունենք, մյուսն ասում էր՝ անօդաչուներից չենք վնասվել, դրանք առանձնակի վտանգավոր երեւույթ չեն:
Նպատակը մեկն էր՝ շեֆին անջրպետել այն ալիքից, որ պոռթկաց նրա ուղղությամբ: Իրականում բոլորն էլ բուրգի մեջ ստում են: Իրենք դա անում են ոչ ազգային շահից բխող նպատակներից:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի
Այս նյութը դիտել են - 1695 անգամ