Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 41-ի: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում տալով փոխնախագահ Խորխե Գլասի հայտարարությանը:
Փոխնախագահը նշել է, որ զոհերի թիվը առաջիկա ժամերի ընթացում կարող է աճել: Ավելի վաղ, Էկվադորում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մուսինե քաղաքից 28 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, էպիկենտրոնը գտնվում է 20.2 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով Գուայակիլ քաղաքոմ տանիքները փլուզվել են մեքենաների վրա: Օդանավակայանի աշխատանքները ևս դադարեցված են:
Այս նյութը դիտել են - 1257 անգամ