Մի սրտաքրքրիչ ասմունքող կա, որ արդեն զահլա է տանում:
Տասը օր է նրա գեղգեղուն-զեղումնա-շիրայախառը ստատուսներն եմ տեսնում լրատվամիջոցերում:
Ամեն օր Լոսից մոտավորապես էս ոգով գրում է՝ ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, ես ձեր ցավը տանեմ իմ հայ ժողովուրդ /ոնց որ Հայոց Հայրապետն է, էլի/, հեսա՛ գալիս եմ, հեսա՛ հասնում եմ ու մեր զինվորների ընտանիքների համար փող եմ բերում...Ջա՜ն, ջա՜ն ջա՜ն...Ես քո ցավը տանեմ, իմ հայ ժողովո՜ւրդ...
Ու այսպես, ամեն օր գրում է...Ամեն օր, ամեն ժամ...
Լրիվ տժվժիկ...
Տիկի՛ն, եթե դրամահավաք ես կազմակերպել, լա՛վ ես արել, բայց չի լինի՞, մինչեւ այդ գումարը տեղ հասցնելը մի քիչ բերանդ փակես ու լռես...
Քեզանից բարձր, արժանապատիվ, քեզանից հազար անգամ տաղանդավոր մարդիկ են ապրում Ամերիկայում, որոնք անձայն, լուռումունջ մի՛շտ էլ աջակցել են հայրենիքում ապրող ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին ու ոչ մի անգամ գովազդային թամաշա չեն սարքել...
Ի՞նչ ես ամեն ժամ ինքնագովազդով զբաղվում, թե գալի՜ս եմ, գալի՜ս եմ, փողը բերո՜ւմ եմ....ու այդպես էլ տեղ չես հասնում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1930 անգամ