Այսօր լուսադեմին Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով պատրասվել են մեկնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյան երեխաները, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրել են միջադեպի ականատեսները:
Միջադեպը օդնավակայանի ղեկավարության մոտ դժգոհություն է առաջացրել, անգամ թույլ չեն տվել, որպեսզի երեխաները մեկնեն, սակայն որոշ ժամանակ անց թույլ են տվել:
Նշենք, որ վիճաբանությունը ոչ միայն ֆիքսել են ականատեսները, այլև՝ օդնավակայանում տեղադրված տեսախցիկները:
Այս նյութը դիտել են - 1347 անգամ