Սամվել Ալեքսանյանից ջիպ նվեր ստացած հրամանատարը պետք է ազատվի աշխատանքից
2016-04-17 19:33:00
Մի տեսանյութ է պտտվում ֆեյսբուքում։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջիպ է նվիրում բանակի հրամանատարներից մեկին։ 

Չգիտեմ տեսել է պաշտպանության նախարարը այդ կադրերը թե ոչ։ Բայց այդ հրամանատարին պետք է ազատել աշխատանքից։

Ինչ իրավունքով է նա վերցրել այդ մեքենան, ով է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման եւ «շաբաշ» անել։
Մոռացել եք, որ գործ ունեք կանոնավոր բանակի հետ։ Ֆիդայական ջոկատների երկիր չենք, կանոնանվոր բանակի սպան ինչպես կարող է թույլ տալ, որ իրեն այդպես փչացնեն։

Էդիկ Բաղասարյան, ֆեյսբուք
Այս նյութը դիտել են - 1975 անգամ