Մինչև Սարգսյան-Ալիև հանդիպումը սահմանին իրավիճակը սրվելու է. Թևան Պողոսյան
2015-12-11 11:40:00

Սահմանային լարվածությունը կապված է Ադրբեջանի ներքին եւ տարածաշրջանում առկա խնդիրների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը` անդրադառնալով վերջին օրերին իրավիճակի սրացմանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կապված է եւ Ադրբեջանի ներքին, եւ տարածաշրջանում առկա խնդիրների հետ: Ադրբեջանն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ Ալիեւն ու պաշտպանության նախարարն էլ խոստումները պահելու խնդիր ունեն»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` սահմանային լարվածության պատճառ կարող է հանդիսանալ Ալիեւ-Սարգսյան սպասվելիք հանդիպումը, Ադրբեջանի` Թուրքիային սատարելու ցանկությունը, ընտրություններ:

«Մինչեւ նախագահների հանդիպումը սրացում է լինելու, չեմ զարմանա, որ հանդիպմանն օրն էլ սրացում կլինի, չի բացառվում սրացում նաեւ հանդիպումից հետո, երբ պարզ կլինի քննարկված հարցերի շրջանակը: Այնպես որ մինչեւ Նոր տարի էլ իրավիճակը սահմանին լարված կլինի, նույնը կշարունակվի նաեւ տոնական օրերին»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Այս նյութը դիտել են - 1730 անգամ