Ապրիլի 17-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի խումբ անդամներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրենց կյանքը Հայրենիքին հերոսաբար նվիրաբերած զինվորների հիշատակին:
Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:
Հավե՛րժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած բոլոր մարտիկներին: