Տա Աստված, որ ես լինեմ ադրբեջանական ժողովրդի ամենամեծ թշնամին
2016-04-18 12:00:00

2004 թվականին` Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունում տված համերգից հետո` Ռուսաստանում բնակվող հայտնի վրաց երգիչՍՈՍՈ ՊԱՎԼԻԱՇՎԻԼԻԻՆԱդրբեջանն առ այսօր չի կարողանում, այսպես ասած, ներել կամ իր ագրեսիան չդրսեւորել նրա հանդեպ: Ավելին` երգիչը վաղուց համալրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակը» , ըստ որի, այլեւս իրավունք չունի ոտք դնել Ադրբեջան: Վերջին դեպքերից հետո, պարզվում է` ադրբեջանական մամուլը կրկին հիշել է նրան ու ծավալուն հարցազրույցով անդրադարձել նրա արցախյան համերգին ու դրան հաջորդած հետեւանքներին: Ստորեւ ներկայացնում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված Ս. Պավլիաշվիլիի հարցազրույցի հայերեն տարբերակը, որտեղ ուշագրավ դիտարկումներ կան ինչպես ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ ռուս-վրացական հարաբերությունների մասին:

-Սոսո Ռամինովիչ, ելույթ ունենալով Ղարաբաղում Դուք գիտակցո՞ւմ էիքոր խախտում եք Ադրբեջանիօրենքները:

- Սկսեմ նրանից, որ անկեղծորեն ցանկանում եմ բարգավաճում եւ ամենայն բարիք Ադրբեջանին եւ ադրբեջանական ժողովրդին: Ուզում եմ, որ ադրբեջանցիներն ու Ադրբեջանը ապրեն այնպես, ինչպես իրենք են դրան արժանի: Իսկ նրանք, միանշանակ, արժանի են ամենալավին: Ես առ այսօր ընկերություն եմ անում բաքվեցիների հետ, իսկ նրանցից մի քանիսն ինձ համար շատ մտերիմ մարդիկ են: Ռուսաստանում իրենց գրեթե ոչ մի միջոցառում առանց ինձ չի անցնում: Այսինքն` իմ հարաբերությունները ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ` ամենեւին այս սանկցիաների պատճառով չի փոխվել, որոնք կիրառվել են իմ դեմ: Միայն թե, ես Ադրբեջան հիմա չեմ կարող գալ, ինչպես առաջ գալիս էի համերգային ծրագրերով:

Ժամանակին ես ուզում էի բացատրվել ադրբեջանական կողմի հետ` այդ համերգի առիթով, բայց ոչ ոք ինձ չլսեց: Իսկ հիմա ես ընդհանրապես, չեմ փորձում որեւէ մեկին ինչ-որ մի բան բացատրել: Ես այն մարդը չեմ, ով վերադառնում է անցյալ, առավել եւս, որ ընդհանրապես մեղավոր չեմ այդ իրավիճակի համար: Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը:

Քաղաքականությունն այնպիսի բան է, որը բախում է մտցնում մարդկանց միջեւ եւ այդ ժամանակ եղբայրը սկսում է կրակել եղբոր վրա: Իսկ երրորդ կողմը «աչոկներ» եւ դիվիդենտներ է քաղում դրանից:

Ճիշտ է, խոսել եմ Ադրբեջանից շատ ազդեցիկ մարդկանց հետ, հարցրել եմ, թե ինչու իրենք չմիջամտեցին` իմանալով, թե այդ ամենն ինչպես է եղել: Բայց դրա փոխարեն իրենք ինձ դարձրեցին ադրբեջանցիների թշնամի: Եվ դրա համար ինչքա՜ն ցեխ շպրտվեց ինձ վրա: Մինչդեռ այդ ժամանակ անգամ չէի էլ տիրապետում իրավիճակին, իսկ ո՞ւմ էր պետք ինձ սարքել թշնամի: Դրա համար էլ հիմա ոչ մեկին ոչ մի բացատրություն տալ չեմ պատրաստվում: Նրանք, ովքեր ինձ վիրավորում էին, մաղթում եմ 100 տարվա կյանք, թող իրենք ապրեն ավելի լավ, քան ես: Եթե իրենց հաճելի էր իմ վրա ցեխ նետելը, ես միայն ուրախ եմ իրենց համար:

Բայց չէ՞ որ բնական է ադրբեջանցիների նման վերաբերմունքըքանի որ իրենք Լեռնային Ղարաբաղըհամարում են օկուպացվածտարածք: Հատկապես Դուք, լինելով վրացի, եւ ունենալով նույնատիպ խնդիրներ Ռուսաստանի հետ, պետք է զգույշ լինեիք այս հարցում...

- Բացի զգացմունքներից, կա նաեւ մարդ եւ իրավիճակ, որի մեջ ընկղմել են տվյալ մարդուն: Ընդամենը պետք էր հասկանալ այն հանգամանքները, որի մեջ ես հայտնվեցի եւ հարց տալ` արդյո՞ք արժե այս պարագայում գոռալ այդ համերգի մասին, արժանի՞ է այս մարդը նման մեղադրանքների: Բայց դրա փոխարեն լիքը ցեխ շպրտեցին իմ վրա ու անիծեցին:

Ես արդեն 30 տարի է անում եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը եւ Վրաստանը չդառնան թշնամիներ, որպեսզի թշնամությունն անցնի, որը սկսվեց 2008 թվականից: Այո, այդ ժամանակ կատարվեց ահավորը, բայց, միեւնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է դառնալ այն երկիրը, որը կարող է շատ հարցերով օգնել Վրաստանին: Ավելի քան մեկ միլիոն վրացիներ ապրում են Ռուսաստանում, եւ մենք ամեն կերպ օգնում ենք նրանց, ովքեր ապրում են Վրաստանում: Գաղտնիք չէ, որ մեծ գումարներ է Ռուսաստանից գնում Վրաստանին: Ես անում եմ հնարավորինս, որպեսզի Ռուսաստանում չմոռանան, որ մենք հարեւաններ ենք: Իսկ ինչքա՞ն մարդիկ կային Վրաստանում, որ մեղադրեցին ինձ դավաճանության մեջ: Այն էլ ինձ, Սոսո Պավլիաշվիլիին, ով ապրելով Ռուսաստանում չփոխեց ո՛չ իր անունը, ո՛չ ազգանունը, ո՛չ ազգությունը, ո՛չ էլ նույնիսկ ակցենտը:

Կարծում եմ` անդադար բոլորին մեղադրող մարդիկ, ուղղակի զոմբիացած են, ընդորում` զոմբիացած երրորդ կողմի ջանքերով, մաղթում եմ նրանց բուժվել, ինչքան հնարավոր է շուտ: Ամեն տեղ, որտեղ գիտեն ռուսաց լեզու, ինձ անվանում են «իսկական վրացի»: Գտնում եմ, որ ես դա վաստակել եմ:

Իսկ ինչպե՞ս կարձագանքեր իսկական վրացինեթե իր կոլեգաներից որեւէ մեկը հանդես գար համերգովԱբխազիայում կամՀյուսիսային Օսեթիայում:

- Ես չէ, որ պետք է քննարկեմ այդ կամ դատեմ, որ ինչ-որ երգիչ գտել է նպատակահարմար համերգով հանդես գա ինչ-որ տեղ: Աբխազները ազատ գալիս են Թիֆլիս, նույնիսկ բուժվում են այնտեղ: Ոչ ոք նրանց չի արգելում գնալ Վրաստան, թեպետ ոչ մի վրացի չի կարող գնալ Աբխազիա: Բայց վրացիները այդ ամենին իրենց ուշադրությունը չեն սեւեռում:

Չեմ ուզում հերթական անգամ վերադառնալ Ղարաբաղում իմ ելույթ ունենալու թեմային, եւ չեմ ուզում բացատրություն տալ, ինչպես եւ ինչու դա տեղի ունեցավ: Չեմ արդարանում եւ երբեք էլ տեղի ունեցածի համար չեմ զղջում:

Բայց չէ՞ որ Ձեր բաքվեցի ընկերները Ձեզ զգուշացնում էին հետեւանքների մասինՕրինակհանգուցյալԱնար Մամեդխանովը(եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր):

- Ինձ համար մեծ դժբախտություն էր իմ թանկ ընկերոջ` Անարի մահը: Անարի մահից հետո, ես առաջին մարդն էի Մոսկվայում, ում հյուր եկան իր կինն ու տղան: Ես ասացի նրան. «Իմացիր, որ Մոսկվայում դու եղբայր ունես` հանձինս ինձ»:

Ինձ ոչ ոք չի զգուշացրել այն մասին, որ չպետք է գնամ Ղարաբաղ: Կրկնում եմ` ոչ ոք: Իսկ մինչ այդ դեպքը Անար Մամեդխանովը մի անգամ ինձ զանգահարեց եւ խնդրեց չգնալ մի համերգի, որը Մոսկվայում էր կայանալու: Անկեղծ ասած, ես նրան այն ժամանակ խնդրեցի, որ ինձ ուղղություն ցույց չտա` ուր գնալ կամ չգնալ: Եվ ասացի նրան. «Հարազատ, դու իմ ընկերն ես, բայց խնդրում եմ, ինձ մի՛ ուղղորդի, ում հետ եւ որտեղ երգել»: Բայց ինչ վերաբերում է Ղարաբաղին, ինձ ոչ ոք չի զգուշացրել: Եթե զգուշացնեին, կլիներ բոլորովին այլ իրավիճակ: Հնարավոր կլիներ ինչ-որ բան նախաձեռնել եւ ամեն ինչ իր տեղը դնել: Բայց ոչ ոք դա չարեց, որովհետեւ շատերն էին ուզում ինձ մեղադրել ինչ-որ բանում, ընկղմել ինձ ցեխի մեջ եւ այդ բարձրացված ալիքի մեջ իրենց հեղինակությունը բարձրացնել:

Ուզո՞ւմ եքերբեւէ կրկին ելույթ ունենալ Ադրբեջանում:

- Կգամ երբեւէ Բաքու կամ ոչ, ինձ համար որեւէ նշանակություն չունի: Ես նախկինի պես սիրում եմ Ադրբեջանը: Անկախ տեղի ունեցածից, ինձ կես գիշերին կարող են զանգահարել լրիվ անծանոթ մարդիկ եւ ասել, որ լսում եմ իմ երգերը եւ իմ կենացն են խմում այնտեղ: Ես ոչ մի խնդիր չունեմ: Խնդիր ունեն այն մարդիկ, ովքեր ինձ անիծում են: Տա Աստված, որ ես լինեմ ադրբեջանական ժողովրդի ամենամեծ թշնամին եւ ինձնից վատը իրենց համար ոչ ոք չլինի: Մաղթում եմ, որ գարուն եւ երգ լինի ադրբեջանցիների սրտերում:

Մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Slaq.am - Լրատվական աղբյուր
 
Այս նյութը դիտել են - 1988 անգամ