Հրազդանցիների «ճակատագիրը» որոշվել է Մոնումենտի «Վենեցիա» ռեստորանային համալիրում ...2016-04-18 01:35:00
Դեռ շաբաթներ առաջ էր, որ շրջանառվեցին այն հայտնիների անունները, ովքեր Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վերընտրվելու թեկնածությունը պետք է սատարեին:
Անխոս, նման պարագաներում յուրաքանչյուր թեկնածու ունենում է իր «համախոհների, հովանավորների» թիմը, որոնց շնորհիվ կարողանում է հաղթանակ տոնել, հետո էլ նրանք շնորհակալ են լինում վերջիններիս ՝ «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքն էլ՝ երես» սկզբունքով:
Ահա այսպիսի կարգախոս որդեգրած Արամ Դանիելյանը, ստանլով յուր հովանավորներից մեկի՝ Ֆլեշ Բարսեղի (Բարսեղ Բեգլարյան) «դաբրոն» իր թիմակիցների հետ անցնավ գործի:
Նշենք, որ այս ամենին մաս կազմեց, նաև Ֆլեշ Բարսեղի փեսան, այսինքն՝ քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանը:
Տեղեկացնենք, որ վերջինս զբաղեցնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնը:
Ֆլեշ Բարսեղի ցուցումով, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վերընտրվելու թեկնածության գործընթացի ծանր «հրետանին» Սամվել Սանամյանը վերցրեց իր ուսերին: էլ ժամանակ չկորցրեցին և անմիջապես անցան գործի՝ մշակելով իրենց ոչ արդար ճանապարհով ընտրվելու հայտնի մեխանիզմները:
Պլան 1. Հրազդանի ընտրողներին 10.000-ական դրամաների ընտրակաշառքների բաժանում:
Պլան 2. Ընտրողներին բնակավայրերից սեփական տրանսպորտային միջոցներով ընտրատեղամասեր հասցնելը (կլինի ավտոբուս, տաքսի կամ ջիպ):
Պլան 3. Իրենց վստահված անձինք պետք է աչքները մեկ արած, հետևեին, որպեսզի այն մարդիկ, ում բաժանել էին 10.000-ական դրամները՝ չխաբեն և ընտրեն հատուկ Արամ Դանիելյանի օգտին:
Պլան 4. Ինչպես իրականցել լցոնումները:
USArmenianews.com-ի հայաստանյան աղբյուրները հայտնում են, որ այս ամբողջը իրականցնելու գործընթացի կոնստրուկտիվ աշխատանքների մեխանիզմը տեղի է ունցել Մոնումենտի «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որտեղ պարբերաբար հանդիպել են Արամ Դանիելյանը և Սամվել Սանամյանը: Միասին մի կտոր հաց են կիսել, ու միևնույն ժամանակ քննարկել այս ամենը իրականություն դարձնելու գաղափարը: Դե թող ասեն՝ սո՛ւտ է...
Հարկ ենք համարում նշել, որ Սամվել Սանամյանը Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ, իրավասու չէր կադրային տեղաշարժ անելու, իսկ այժմ սկսել է իրականացնել վաղեմի երազանքներից մեկը՝ իրականացնելով կադրային ջարդ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության բաժնում:
Ինչպես տեսնում եք, ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում անցկացրած քաղաքապետի թեկնածուների ընտրության ժամանակ, Ֆլեշ Բարսեղի, իր փեսայի և Արամ Դանիելյանի մշակած «օպերացիան» ավարտվել է «հաղթանակով», այն է՝ որ ընտրության ժամանակ ոչ արդար ճանապարհով, առաջին հորիզոնականում տեղ է զբաղցրել ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների համար , իրենց թեկնածություններն էին առաջադրել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը և «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Արթուր Միսականը:
Այս նյութը դիտել են - 2912 անգամ