Նամակ վիրավոր զինվորի մորից՝ Սեյրան Օհանյանին
2016-04-18 16:23:00

Ապրիլի 2-5-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս ծանր վիրավորված 18-ամյա զինվորի մայրը նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ խնդրում ամեն ինչ անել իր որդու կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար, հաղորդում է Tert.am-ը:Նամակում, մասնավորապես ասվում է.

«ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով։

Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս, զինվոր Առաքելյան Ռուբեն Ռազմիկի մայր, որը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվելով Թալիշում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը բժիշկները ներկայացնում են ծայրահեղ ծանր՝ ողնուղեղի 5-րդ եւ 9-րդ ողերի վնասվածքով, կյանքին վտանգ սպառնացող։

Խնդրում եմ Ձեզ ամեն ինչ անել երեխայիս կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար։

Ասեմ՝ չնայած այս ամենին, խախտվել է օրենք, ըստ որի՝ միակ ժառանգը առաջնագծում լինելու իրավունք չուներ՝ սպիտակի վրա սեւով գրված օրենքի համաձայն։

Եղածը եղած է։ Խնդրում եմ Ձեր գութը շարժեք եւ եղեք իմ միակի կողքին, որն այս պահին էլ, չգիտակցելով վիճակը, պատրաստ է հետ վերադառնալ հանուն հայրենիքի պաշտպանության մեծ գործի։ Առաքելյան Ռուբեն Ռազմիկի. 1997 թվական. Թալիշի երկրորդ գումարտակ. Կոտայքի մարզի զինկոմիսարիատ. զորակոչ՝ 2015 թվական հուլիսի 13»:   

Այս նյութը դիտել են - 1687 անգամ