«Սահմանին իրավիճակի սրման պայմաններում բա ամոթ չի՞, որ սենց բաներով եք զբաղվում»...
2016-04-18 16:32:00

BREAKING NEWS...
Տեղեկանալով Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին՝ այսօր հրաժարական է տվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը...
Էս հրաժարականի առթիվ չեմ ուզում գրել հերթական տափակ «Շնորհակալություն պարոն Տարոն...»–ը, այլ ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել գործընկերոջս՝ էԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ... Դիտմամբ եմ մեծատառով գրում...

Ու ընդհանրապես, առաջարկում եմ անհապաղ ցրել էդ Հակակոռուպցիոն խորհուրդը, որը մատը մատին չկպցրեց միջազգային սկանդալում ներքաշված հայաստանցիների վերաբերյալ հետաքննություն նախաձեռնելու համար, եւ ստեղծել նոր, բոլորովին ԱՆԿԱԽ մարմին, որը կգլխավորի էդիկ Բաղդասարյանը... Եթե, իհարկե, իսկապես ուզում ենք պայքարել կոռուպցիայի դեմ...

Բայց ինչ բնորոշ ա... Երբ Միհրան Պողոսյանի անունը շոշափվեց օֆշորային սկանդալում, եւ նրա գերատեսչությունից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին, հնչեց մոտավորապես այսպիսի պատասխան՝ «Սահմանին իրավիճակի սրման պայմաններում բա ամոթ չի՞, որ սենց բաներով եք զբաղվում»... Հիմա այդ գերատեսչության ղեկավարը հրաժարական է տալիս ու հիշատակում.... Իլհամ Ալիեւին... Մարդ ուզում է ասել՝ «Լավ, դուք չեք ամաչո՞ւմ՝ ձեր մութ գործերը խառնում եք հակամարտության հետ, որի հետեւանքով տղաներ են զոհվել»...


Արմեն Դուլյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1599 անգամ