Ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանը ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերի պոեզիրայի մրցանակին:
Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում ցուցադրվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից: Ասենք, որ այս տարի լրանում է Պուլիցերյան մրցանակաբաշխության 1ՕՕ-րդ տարին:
Բալաքյանի “Օզոնի հանդես” բանաստեղծությունների շարքը, որի համար հեղինակն արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Բանաստեղծություններից մեկը հեռուստատեսային մի աշխատակազմի կողմից Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:
Այս նյութը դիտել են - 5315 անգամ