ԱՄՆ. Բացարձակ մեծամասնություն շահելու հավանականությունը մեծ չէ
2016-04-19 00:10:00

Նյու Յորքը, որտեղ ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածության հանրապետական հավակնորդ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրն անցկացվելիք ընտրությունների արդյունքում, ըստ մեծաթիվ վերլուծաբանների, հանրապետականներից իր ձայնը կտա հենց Թրամփին, որն իր ելույթներում շեշտը դնում է Նյու Յորք նահանգում նոր աշխատատեղեր բացելու վրա։

Նրա մրցակից Թեդ Քրուզն էլ իր համար այս պահին գլխավոր միջոց է ընտրել Թրամփին աջակից պատվիրակներին իր կողմը քաշելու տարբերակը։

՝՝Քլիվլենդում ունենք պատվիրակաների մի ամբողջ շարք, ովքեր պատրաստ են աջակցել ինձ։ Ու եթե չեք ուզում, որ ընդհանուր ընտրություններում հաղթանակ տանի Հիլարի Քլինթընը, ինչին այս պահին օգնում է Թրամփը, ուրեմն կոչ եմ անում ձեր ձայնը տալ իմ աջակից պատվիրակներին՛՚։

Թրամփն իր հերթին բողոքում է, որ համակարգն է թերի։

՝՝Վատն է համակարգը, քանի որ այն թույլ է տալիս, որ կուսակցության ղեկավարներն իրե՛նք ընտրեն իրենց համար հարմար պատվիրակներին՛՛։

Ինչ վերաբերում է կուսակցական պաշտոնյաներին, ապա նրանք հերքում են պատվիրակներ ընտրելու համակարգի նկատմամբ Թրամփի մեղադրանքները։

Հանրապետական կուսակցության համագումարի նախագահ Ռեինս Փրիբուսը հիշեցնում է, որ այս համակարգը գործում է արդեն երկար ժամանակ։

՝՝Այն շատ լավ էր Աբրահամ Լինքոլնի համար, ու կարծում եմ, լավ է նրա համար, ում կուսակցությունը կընտրի որպես թեկնածու՛՛, ասում է նա։

Պատվիրակների համար իրենց պայքարն են շարունակում նաեւ Դեմոկրատական կուսակցության հավակնորդներ Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը։ Բայց, եթե Սանդերսը չհաղթի մնացյալ բոլոր նահանգներում, Քլինթընի առջեւ կվառվի կանաչ լույս դեպի Դեմոկրատական կուսակցության համագումարի հավանությանը տանող ճանապարհին

Իսկ, եթե հանրապետական Թրամփին չհաջողվի ձեռք բերել բացարձակ մեծամասնություն, չափազանց մեծ կլինեն այն 1ՕՕ պատվիրակների ձայները, որոնք մինչ այժմ դեռեւս կողմնորոշված չեն։ Նաեւ կարեւոր են լինելու այն բոլոր պատվիրակները, որոնք քվեարկելու են այն դեպքում, երբ համագումարի առաջին քվեարկության արդյունքում թեկնածու չընտրվի։

Այս նյութը դիտել են - 1758 անգամ