«Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում։ Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող Հայրապետյանին ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրկայում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում։ Փաստաբանն արդեն բողոքարկել Է Ջամոսկվորեցկու շրջանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել Է 4 տարվա ազատազրկման, սակայն մինչև նոր լսումները Լ. Հայրապետյանին պետք Է դեռ պահպանել ապրելու կարողությունը»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1387 անգամ