Լոս Անջելեսում հեռուստատեսային մարաթոնը վերածվել էր շոուի... (Տեսանյութ) 2016-04-19 00:46:00
Ապրիլի 15-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ հեռուստամարաթոն՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին օգնելու համար:
Նշենք, որ հեռուստամարաթոնը հենց սկզբից վերածվեց հեռուստատեսային շոուի (SHOW): Նախաձեռնողներից ոմանք մոռացել էին հեռուստամարաթոնի նպատակը, թե ինչի համար էր այն կազմակերպվել, անգամ մոռացել էին մեր վիրավոր տղաների, զոհված, խոշտանգված և գլխատված հերոսների մասին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր:
USArmenianews.com-ը առանց ավելորդ մեկնաբանության, ստորև ներկայացնում է հեռուստամարաթոն շոու-ից ընդամենը մեկ հատված: Խնդրում ենք հետևել յուրաքանչյուրի շուրթերից դուրս եկած արտահայտությունները, մասնավորպես՝ Նունե Ավետիսյանի քրքիջը, ոգևորված տրամադրությունը և նրա արտահայտած հետևալ արտահայտությունը. «...այսօր տոնական տրամադրություն է...»: