Արմեն Աշոտյանը ամնեզիա է տանում
2016-04-19 11:26:00

Լուսանկարում նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է՝ զինվորական համազգեստով: Աշոտյանը երբեք բանակում չի ծառայել, զինվորական ծառայության մասին գիտի ֆիլմերից ու իր կարդացած գրքերից, բայց ժամանակ առ ժամանակ սահմանային գոտի մեկնելու, այնտեղ ֆոտոսեսիաներ անցկացնելու և իրեն կռված տղա երևակայելու երեխայական ցանկությունը զսպել չի կարողացել:

Եվ ահա այս չծառայած Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չորսօրյա պատերազմը մի կողմից խթանեց Ղարաբաղից թարմ նկար ունենալու որոշ մարդկանց ցանկությունները, մյուս կողմից՝ երկիրը գեոպոլիտիկ վայրիվերումների մեջ գցելու ոմանց ծրագրերը: Դե, դատեք ինքներդ, թե որն է Հայաստանի համար ավելի վտանգավոր...»:


Դատեցինք, պարոն Աշոտյան, ու եկանք այն հաստատ համոզմանը, որ Հայաստանի համար ամենավտանգավորը դու ես ու քո տեսակը, որովհետև ոչմիայն տառապում ես ամնեզիայով և ճիշտ պահին մոռանում ես այն, ինչ հիշելը քեզ համար ցանկալի չէ, այլև նույն հաջողությամբ խեղաթյուրում ես փաստերը՝ ուրիշներին մեղադրելով այսպես կոչված գեոպոլիտիկ վայրիվերումների համար:

Յուրաքանչյուր երկիր այդ վայրիվերումների հանդեպ կայուն է, եթե ճիշտ է կառուցել իր քաղաքականությունը և, ընդհակառակը, մեծ ցնցումներ է ապրում, եթե թույլ է տվել աններելի սխալներ: Հայաստանն աշխարհաքաղաքական տատանումների մեջ հիմա հայտնվել է աննախանձելի իրավիճակում, քանի որ հաշվարկների հարցում չափազանց լավատես է գտնվել ու այժմ հատուցում է դրանց համար:

Իսկ այդ հաշվարկներն ուռճացնողներից մեկն էլ եղել է Արմեն Աշոտյանը, որ քաղաքական հարթակներից ճառեր էր արտասանում և գովք էր հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր ամպերի մեջ դղյակներ էին կառուցում ու խոստանում էին բարգավաճ ապագա:

Այնպես որ, Աշոտյան, լավ կանես՝ նկարներդ հավաքես ու… այն բանից լինես, ինչի մասին քեզ հուշեցին Բաղրամյան պողոտայում:

shame.am 

Այս նյութը դիտել են - 1689 անգամ